Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Կառավարությունը պարտավոր է նվազագույնի հասցնել Երևանում բնակարանային շինարարությունը»․ Լևոն Շիրինյան

19:06, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
«Կառավարությունը պարտավոր է նվազագույնի հասցնել Երևանում բնակարանային շինարարությունը»․ Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գրառումը. «Հայկական կողմը պարտավոր է թքել բոլոր օտարաբանությունների վրա՝ առաջին հերթին ու գլխավորապես հենվելով ներքին ռեսուրսների վրա ու Սփյուռքի օժանդակությամբ կառավարությունից պետք է պահանջի Սյունիքի մարզը, Մեղրի ենթաշրջանի ընդգծվածությամբ, հայտարարել տնտեսական ու մշակութային Հատուկ զարգացման գոտի:
     Կառավարությունը պարտավոր է նվազագույնի հասցնել Երևանում, մասնավորապես, բնակարանային շինարարությունը, ռեսուրսները տեղափոխելով Հատուկ գոտի:
     Կառավարությունը պարտավոր է հաշվառել տեղում գոյություն ունեցող դատարկ բնակարանային ֆոնդը, այն բարեկարգել ու սկսել մարզի վերաբնակեցման ռազմավարական նշամակության գործընթացը:
     Իսկ ազգաբնակչությունը պետք է դադարեցնի ողբը ու հուսալքության նիրհը, թևերը քշտի ու անցնի գործի` մնալով գործող իշխանություններից պահանջատեր:
     Հիշե՛ք՝ ժամանակը ձեզ չի սպասում:
     Իսկ խեղդվողի փրկության գործը խեղդվողինն հոգսն է բացառապես»:

Աղբյուրը` Լևոն Շիրինյան
| | |
3222 | 1
Facebook