Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Հուսանք՝ կեղտոտվելու վերջին փուլն է»․ Դերենիկ Մալխասյան

17:42, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
«Հուսանք՝ կեղտոտվելու վերջին փուլն է»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի գրառումը. «Վերջին շրջանում միշտ զգացողություն է առաջանում, որ հայտնվել ենք անդունդի հատակում, բայց մեկ էլ ներքևից թակում են:
     Նման մի թակոցի զգացողություն է առաջանում, երբ նայում ես Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրությունների մասնակիցների համայնապատկերին: Մյուս համայնքներում էլ առանձնապես տարբերություն չկա:
     Առողջ հասարակության բնական ռեակցիան պետք է լինի մերժել ընտրական գործընթացը, այլ պարագայում մասնակցելու ես դեգրադացիայի խորացմանը:
     Իշխանությունը հավանաբար լավ է հասկանում, որ մեծ մասը մերժելու է այդ ընտրական ֆարսը, ուստի խաղի մեջ է մտցնում հնարավորինս շատ մասնակիցների, որ գոնե քաղաքացիների մասնակցության տոկոսը խայտառակ ցածր չլինի:
     Մյուս կողմից էլ ժողովրդական ասածվածքն ասում`«Մինչև չկեղտոտվի մինչև վերջ` չի զուլալի»: Հուսանք` կեղտոտվելու վերջին փուլն է:
     Հ.Գ. Ազնիվ մղումներով մասնակիցների չնչին բացառություններ էլ կան»:

| | |
2125 | 0
Facebook