Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Ցանկացած խելամիտ առաջնորդի առաքելությունը պետականության պահպանումն ու հզորացմումն է»․ Սենոր Հասրաթյան

17:20, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
«Ցանկացած խելամիտ առաջնորդի առաքելությունը պետականության պահպանումն ու հզորացմումն է»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ուզում ենք ունենալ իր հետագա գոյությունը շարունակելու ընդունակ պետություն, ապա այդ պետության առաջնորդն ու նրա շրջապատը պարտավոր են իրենց գործողություններում ապավինել ոչ թե մտածելու անընդունակ և ուրույն տեսակետ չունեցող կատարողների օժանդակությանը, այլ մեծահոգաբար ու խելամտորեն օգտագործել այն մտածող ու որակյալ անհատների հնարավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում կարող են ունենալ օրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը տրամագծորեն հակառակ մոտեցումներ և, անգամ, վայելել վերջիններիս հակակրանքը, սակայն իրենց անցած ճանապարհով, մասնագիտական արհեստավարժությամբ և պետականաստեղծ կենսադիրքով ի զորու լինեն երկիրը դուրս բերել այս օրհասական վիճակից...
     Ցանկացած խելամիտ առաջնորդի առաքելության իմաստը կայանում է պետականության պահպանման ու հզորացման մեջ, անգամ, եթե դա վիճակված է իրականացնել սեփական Ես-ն ու համոզմունքները դիմացինի կառուցողական հնարվորություններին ստորադասելու գնով...»։

| | |
1088 | 0
Facebook