Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Իրադարձություններ

Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը

11:06, կիրակի, 12 սեպտեմբերի, 2021 թ.
Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը

Սեպտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան։
     Պատմական դրամայի հիմքում 1881-1915թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններն են՝ հայերի զանգվածային ջարդերը։ Կոմիտաս Վարդապետի կյանքն ու գործունեությունը համընկնում են այս տարիների հետ։

Սցենարի հիմքում ամերիկահայ գրող Սիրվարդ Կավուկչյանի Ցեղասպանությունից մազապուրծ տատիկի հուշերն են։
     Ֆիլմի հերոսներից Սևիլը՝ Սողոմոնի և Սոնայի մանկության ընկերուհին, ջարդի ժամանակ վտանգում է իր ընտանիքի կյանքը՝ Սոնային փրկելու համար։

«Մեծ մորս ամենահետաքրիր ու հուզիչ պահն այն էր, որ ինքն ուներ թուրք ընկերուհի և որին մինչ իր կյանքի վերջը փնտրում էր՝ որպես իր քրոջ, և դա ինձ հուզել էր փոքր տարիքից»,- նշում է Կավուկչյանը։

Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը
Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը

Նշենք, որ ֆիլմն Արման Նշանյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Նշանյանը համագործակցել է օսկարակիր «Կանաչ գիրքը» ֆիլմի պրոդյուսեր Նիք Վալլելոնգայի և ամերիկահայ Ասկո Հակոբյանի հետ։

Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը
Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը

«Մինչ ֆիլմի ստեղծումը՝ ես արդեն գիտեի Ցեղասպանության մասին»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Վալլելոնգան՝ նշելով, որ իր մանկության ընկերը հայ է եղել և ծանոթացրել է իրեն հայ ժողովրդի ամենաողբերգական էջերին։

Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը
Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը

«Սողոմոնի երգերը» ֆիլմը ստեղծել եմ, որ ամբողջ աշխարհում ճանաչելի լինի այս թեման»,- նշում է Վալլելոնգան։

Ֆիլմի նկարահանումների մեծ մասը կատարվել է Շուշիում, ապա Թբիլիսում և Երևանում։

Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը և այլք։

| | |
1658 | 0
Facebook