Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

««Ետկարսյան» փուլ ենք մտնում». Ստեփան Դանիելյան

22:18, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
««Ետկարսյան» փուլ ենք մտնում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ետկարսյան» փուլ ենք մտնում
     Ադրբեջանն արդեն Թուրքիայի պրոտեկտորատն է, Ալիևն էլ, ըստ էության, Ադրբեջանի պատվավոր նախագահը։ Չունենալով ժառանգորդ, սակայն ունենալով անվտանգության խնդիր իշխանությունը կորցնելուց դեպքում, երաշխիքների դիմաց պետությունը փուլ առ փուլ հանձնում է Թուրքիային։
     Այս ամենը հաշվի առնելով՝ մի լուրջ խնդիր է առաջանում։ Հարավային Կովկասը «կախված» է մնացել Կարսի պայմանագրից, որն ինչ-որ կայունություն էր հաղորդում ռեգիոնին, սակայն հաշվի առնելով Թուրքիայի գործողություններն, այն արդեն դե ֆակտո չի գործում։
     Ռեգիոնը, փաստորեն, մուտք է գործում «ետկարսյան» ժամանակաշրջան՝ առանց հարաբերությունները կարգավորող որևէ համապարփակ փաստաթղթի»:

| | |
2546 | 1
Facebook