Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը մասնակցում է Դիլիջանի ավագանու ընտրություններին». Ոսկան Սարգսյան

18:42, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը մասնակցում է Դիլիջանի ավագանու ընտրություններին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը մասնակցում է Դիլիջանի ավագանու ընտրություններին:
     Հոկտեմբերի 17-ին կկայանան Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, նորընտիր ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Ավագանու ընտրությունների համար ավագանու թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին։ Այս պահի դրությամբ Իջևանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողով ավագանու թեկնածուների ցուցակ ներկայացրել է միայն «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Այդ կուսակցությունը ՏԸՀ է ներկայացրել է 25 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմինե Հովհաննիսյանը, ցուցակի երկրորդ տեղում Դիլիջան համայնքի ավագանու նախկին անդամ, գործարար, անկուսակցական Սուրեն Մելիքյանն է, երրորդ տեղում՝ Դիլիջանի համայնքի ղեկավարի նախկին խորհրդական, այդ պաշտոնից օգոստոսի 24-ին ազատված, անկուսակցական, գործարար Արտակ Բոջիկյանը։
     «Ապրելու երկիր» կուսակցությկան հիմնադիր համագումարը կայացել է 2021թ․ օգոստոսի 15-ին, կուսակցության նախագահը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է, կուսակցության համահիմնադիրը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
     Մամուլում տեղեկություններ կան, որ «Ապրելու երկիր»
     կուսակցությանը հովանավորում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը, ով Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրն է։ Վերոհիշյալ ցուցակի 2-րդ տեղում ընդգրկված Սուրեն Մելիքյանը Դիլիջանի ավագանու նախորդ կազմում համարվում էր Ռուբեն Վարդանյանի վստահելի անձը, Դիլիջանից հայտնում են, որ Սուրեն Մելիքյանին պատկանող ընկերությունն է իրականացնում Դիլիջանի միջազգային դպրոցի շենք-շինությունների պահպանությունը»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
3525 | 1
Facebook