Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Անկախությունն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու կարողության խնդիր ունենք». Հակոբ Բադալյան

18:20, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Անկախությունն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու կարողության խնդիր ունենք». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախության տոնի շուրջ աղմուկի առնչությամբ ամենաանհեթեթ հարցադրումը, թերևս, հետևյալն է. «կարծում եք՝ մենք անկա՞խ ենք»: Իհարկե, մարդիկ կան տառապում են հասարակաքաղաքական սադոմազոխիզմով, բայց, այո, պատկերացրեք, մենք անկախ ենք: Եվ եղել ենք այդպիսին նունիսկ 1991-ի սեպտեմբերի 21-ից առաջ, որովետև 21-ը հենդ դրա արդյունքն էր: Անկախ ենք, առաջին հերթին, որովհետև Անկախ պետականությունն իրավունք է, գիտակցական և հոգևոր նպատակ, ոչ թե՝ օնլայն ռեժիմ: Եվ ավելին, գուցե հնչի տարօրինակ, բայց մեր պետության շուրջ եղած մարտահրավերներն ու սպառնալիքներն են նաև հենց մեր Անկախության վկայություն, այլապես ում էինք մենք պետք լինելու: Զբաղվե՛ք հասարակաքաղաքական սադոմազոխիզմով և ինքնահաստատվե՛ք Անկախության դաշտից հնարավորինս հեռու: Մենք ունենք ոչ թե Անկախության, այլ Անկախությունն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու կարողության խնդիր»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
1072 | 1
Facebook