Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով ՌԴ «բեռներ փոխադրելու» խաթր»․ Արմեն Աշոտյան

16:36, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով ՌԴ «բեռներ փոխադրելու» խաթր»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Հիշո՞ւմ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։
     Հիշո՞ւմ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։
     Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ և տձև կուտ էր։
     Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
     Հիմա հարց։
     Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից՝ Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
| | |
2282 | 3
Facebook