Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Նիկոլն առողջապահության նախարարի ձեռքով քանդում է Հայաստանը»․ Գևորգ Պետրոսյան

16:00, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Նիկոլն առողջապահության նախարարի ձեռքով քանդում է Հայաստանը»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիքոլի վտանգավոր քայլը կրթական համակարգի դեմ…
     Նիքոլն առողջապահության նախարարի ձեռքով քանդում է Հայաստանը…
     Ի՞նչ Հայաստան՝ առանց գիտելիքի ու կրթության…
     Հիմա մի պահ պատկերացրեք՝ հոկտեմբեր ամիսն արդեն ավարտվում է, և բուհերի դասախոսներն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները թեսթավորում չանցնելու պատճառով ազատվում են աշխատանքից…
     Հետաքրքիր է՝ ովքե՞ր են շարունակելու պրոֆեսորադասախոսական ու գիտամանկավարժական անձնակազմի աշխատանքը՝ Ալեն Սիմոնյա՞նը, Լենա Նազարյա՞նը, Հովիկ Աղազարյա՞նը, Արփի Դավոյան՞ը, թե՞ Տրամվի պարկի Վարդուշը…
     Նիքո՜լ, խելքի արի…»։

| | |
3794 | 1
Facebook