Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես ինքնությունդ, պատրաստ կլինես հետագա հաղթանակների». Արմեն Սարգսյան

13:36, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես ինքնությունդ, պատրաստ կլինես հետագա հաղթանակների». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա: «Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք։ Վերապրումը ներառում է նաև հարգանք մյուսների հանդեպ»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդունել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին
3400 | 3
Facebook