Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Խնդիրների բեռն աճում է կործանարար արագությամբ»․ Նարինե Դիլբարյան

19:48, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Խնդիրների բեռն աճում է կործանարար արագությամբ»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Մինչ Հայաստանում «պողպատե մանդատակիր» վարչապետն իր թիմով հանրությանը բաժանող և ցասում, փոխադարձ օտարացում առաջացնող «դիկտատուրան» է ամրակայում հերթական ծրագրային որոշմամբ՝ «գունագեղ և մասշտաբային» տոնակատարության պատրաստությամբ։ Հրապարակ տանող ճանապարհներն արդեն երեկ երեկոյան խցանված էին՝ բեմ են կառուցում, բյուջետային գումարները ծախսելու և վաստակելու ուղղություն կա, Գորիս-Կապան մայրուղու վրա ալիևի դարձյալ ծրագրային որոշմամբ ոստիկանական պահակետ է բացվել (մեր պատկան մարմինները դեռ չեն արձագանքում), արդեն նոր «անկլավ»-ներ են ստեղծում՝ տարածքային ամբողջականության նոր քարտեզներ ստեղծում՝ ի զարգացումն և ի քանդումն։ Ալիև և Փաշինյան՝ ամեն հասարակություն արժանի՞ է իր ընտրություն կոչվող արարողությանը։ Մտածելու տեղիք կա. խնդիրների բեռն աճում է կործանարար արագությամբ՝ ՀՀ անկախության 30-ամյակին ընդառաջ։

| | |
2798 | 1
Facebook