Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Զինվորը պաշտպանում է անկախ պետության սահմանները՝ հենց նրա համար պետք է նշել Անկախության օրը»․ Լ․ Եղիազարյան

17:42, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Զինվորը պաշտպանում է անկախ պետության սահմանները՝ հենց նրա համար պետք է նշել Անկախության օրը»․ Լ․ Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր ազգի գերագույն նպատակն է ապրել անկախ երկրում։
     Մեր ժողովուրդը երեսուն տարի առաջ իրականացրեց իր երազանքը և Հայաստանը հռչակվեց ազատ ու անկախ պետություն ու այն պահպանելու համար երեսուն տարի տվել ու տալիս է բազմաթիվ զոհեր։
     Հենց նրանց հիշատակը հավերժացնելու համար պետք է նշել Հայաստան պետության ամենամեծ տոնը` Անկախության օրը։
     Սահմանին կանգնած զինվորը պաշտպանում է անկախ պետության սահմանները` հենց նրա համար պետք է նշել Անկախության օրը։
     Ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, շինարարն ու բանվորը աշխատում են ոչ միայն հանուն իրենց ընտանիքի, այլ նաև հանուն Անկախ պետության` հենց դրա համար պետք է նշել Անկախության տոնը։
     Մենք մեզ համար չէ, որ պիտի տոնենք, մենք տոնում ենք մեզանից հետո եկող սերնդի համար, որը պետք է պահի ու պահպանի մեր անկախ պետությունը։
     Ողբամ մեռելոց։
     Կոչեմ ապրեցավ։
     Բեկանեմ շանթեր»։

| | |
1885 | 6
Facebook