Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Պահանջն արդար է՝ միջոցառման զուսպ լինելու հետ կապված, բայց սեպտեմբերի 21 կա ու լինելու է»․ Սոֆյա Հովսեփյան

17:18, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Պահանջն արդար է՝ միջոցառման զուսպ լինելու հետ կապված, բայց սեպտեմբերի 21 կա ու լինելու է»․ Սոֆյա Հովսեփյան

Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հարգեի՛ և սիրելի՛ հայեր ջան, իրապես հասկանալի է ձեր զայրույթը՝ կապված սեպտեմբերի 21 ֊ին տեղի ունեցող «գունագեղ» միջոցառման հետ, բայց խնդրում եմ հույզերին մի՛ տվեք և մի՛ գրեք նման մտքեր, որոնք ավելի վտանգավոր են՝ «չեղարկե՛լ սեպտեմբերի 21֊ը», «մենք անկախ չենք», «մենք անկախություն չենք էլ ունեցել» և այլն։
     Այո՛, ձեր պահանջն արդար է՝ միջոցառման զուսպ լինելու հետ կապված, բայց հիշե՛ք նաև՝ սեպտեմբերի 21 կա՛ ու լինելու է, մենք անկախ ենք, քանի գիտակցում ենք մեր անկախության կարևորությունը։
     Իսկ ով չի տեղավորվում այս ձևաչափի մեջ, դուռն ազատ է, իրենք միշտ են հոգով ստրուկ եղեկ, ուստի և մեզ ներարկում են նույն ստրկությունը։
     Կամ կընդունենք այդ ստրկությունը կամ կպայքարենք անկախության ու պետականության պահպանման համար։
     Ուշադի՛ր եղեք մտքեր տարածելուց...»։

| | |
2151 | 0
Facebook