Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Դրել եմ հստակ պահանջներ՝ բացառել Տիգրանաշեն, Բաղանիս-Այրում, Բերդի տարածաշրջանի 2 գյուղերի հանձնումը». Նաիրի Հոխիկյան

23:18, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Դրել եմ հստակ պահանջներ՝ բացառել Տիգրանաշեն, Բաղանիս-Այրում, Բերդի տարածաշրջանի 2 գյուղերի հանձնումը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր, շատ ծանր ու կոշտ խոսակցություն եմ այսօր ունեցել Տիգրանաշենի և Տավուշի սահմանային գյուղերի վերաբերյալ։
     Քանի որ խոստացել եմ չհրապարակել զրուցակցիս անունը, նշեմ միայն, որ դրել եմ հստակ պահանջներ՝ հրապարակային բացառել ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանին նվիրված հայկական տարածքների (Տիգրանաշեն, Բաղանիս-Այրում, Բերդի տարածաշրջանի 2 գյուղերը և այլն) հանձնումը։
     Մանրամասն բացատրել եմ, թե ինչ աղետ է ՀՀ կառավարությունը բերել մեր պետականության գլխին՝ թշնամուն տալով Սյունիքի ճանապարհի մի հատվածը և ինչ աղետ կլինի, եթե իրենց թուլամորթության ու նյութապաշտության հետևանքով վտանգի ենթարկվեն նաև Արարատի և Տավուշի մարզերի միջպետական ճանապարհները։ Տիգրանաշենի հանձնումը ոտքի կհանի ամբողջ հայ ազգին՝ ոտնատակ տալով թշնամուն ու նրա հետ գործարքի գնացող կառավարությանը։
     Զրուցակիցս խոստացավ նշածներս ներկայացնել համապատասխան անձին և անձերին՝ միաժամանակ երաշխավորելով, որ տարածքներ հանձնելու ներքին որոշում չկա։ Ասացի, որ չեմ վստահում քաղաքական իշխանության որևէ խոսքի։
     Չգիտեմ, արդյունք կլինի, թե ոչ։ Բայց բանբերին հստակ և ուղիղ ասացի՝ ոտքս մնալու է գազի ոտնակին մինչև իմ պետականության կայունացում, մինչև անհայրենիք տականքների և արտաքին թշնամու ջախջախում։
     Հուսով եմ, հասկացավ և կհասկացնի օբյեկտին»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
4425 | 1
Facebook