Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Գարեգին Բ-ն Քերոլայն Քոքսին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով

22:36, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Գարեգին Բ-ն Քերոլայն Քոքսին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատել է բարոնուհու ներդրած ջանքերը միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշատպես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:

Իր հերթին՝ Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն է հայտնել Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին:

| | |
1177 | 0
Facebook