Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Իշխանությունը բոլոր մեթոդներով փորձում է մոնոպոլացնել նաև ՏԻՄ-երը». Սուրեն Սուրենյանց

23:03, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Իշխանությունը բոլոր մեթոդներով փորձում է մոնոպոլացնել նաև ՏԻՄ-երը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ընդդիմությունը ավտորիտարիզմին կարող է հակազդել միայն մասնակցային ժողովրդավարությամբ
     Նախորդ խորհրդարանի թիվ մեկ ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն այսօր հայտարարել է, թե չի մասնակցելու հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին։ Գործող ԱԺ ընդդիմադիր հիմնական ուժերից մեկը՝ ՀՅԴ-ն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու Գյումրիի քաղաքային ընտրություններին։ Սա լավ ազդանշան չէ։
     Այո, իշխանությունը բոլոր մեթոդներով փորձում է մոնոպոլացնել նաև ՏԻՄ-երը, դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքերով, սակայն ընդդիմությունը դրան կարող է հակազդել միայն մասնակցային ժողովրդավարությամբ։
     «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունի, բայց մենք մտադիր ենք առնվազն մեկ խոշորացված համայնքում մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ մեր ցուցակով և ուրույն ծրագրով։ Այդ մասին առաջիկա օրերին ու շաբաթներին խոսելու առիթ կլինի»։

| | |
1226 | 0
Facebook