Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«122 դպրոցի տնօրենը չի կալանավորվի. ինչո՞ւ, որովհետև մեռնեմ օրենքին». Թոքմաջյան

22:15, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«122 դպրոցի տնօրենը չի կալանավորվի. ինչո՞ւ, որովհետև մեռնեմ օրենքին». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «122 դպրոցի տնօրենը չի կալանավորվի աղմկահարույց ձայնագրության գործով։
     Դատարանն է որոշել։ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում ցանկացած դատարան այդ նույն որոշումն էր կայացնելու։
     Ավելին ասեմ, տնօրենն այս գործով որևէ րոպե չի անցկացնելու ճաղերի հետևում։ Ճաղերի հետևում չեն անցկացնելու նաև նրա այն կոլեգաները, որոնք փողով մարդ են գործի ընդունել, փայ են պահանջել ու բազմաթիվ այլ մանր-մունր զեղծարարություններ են արել։
     Էլ ավելին ասեմ, եթե այս տնօրենը դատի տա ԿԳՄՍ նախարարին իրեն լիցենզիայից զրկելու համար, ապա մեծ հավանականությամբ, կշահի դատը։
     Էլ ավելին ասեմ, եթե դատի տա իրեն աշխատանքից ազատելու համար, էլի կշահի դատը, վերջում էլ մեր հարկերի հաշվին մի կլորիկ գումար կվաստակի իրեն աշխատանքից «ապօրինի» ազատելու համար։
     Ինչո՞ւ, որովհետև մեռնեմ օրենքին։
     Ու բոլոր նրանք, որոնք շարունակում էին կաշառքով մարդկանց գործի ընդունել ու ազատել, բոլոր նրանք, որոնք կաշառքով գործի են ընդունվում ու երջանկաբար լափում կրթությունը, ստորացնում և ոչնչացնում, կշարունակեն նույնն անել։
     Կա՞ արդյոք լուծում։ Լուծում միշտ կա, բայց ասելու հավես էլ չկա»։

| | |
3609 | 0
Facebook