Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Պատգամավորական գործունեությունս շարունակելու եմ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում». Ն. Բաղդասարյան

21:48, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Պատգամավորական գործունեությունս շարունակելու եմ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում». Ն. Բաղդասարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի գրառումը․ «8-րդ գումարման Ազգային ժողովում իմ պատգամավորական գործունեությունը շարունակելու եմ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում: Սույնով պայմանավորված՝ նախորդ շաբաթվա ընթացքում հանդիպել եմ մարդասիրական իրավունքի ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի ձևաչափով հանդիպում ենք ունեցել նաև Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների հետ, գույքագրել մարդու իրավունքների ոլորտում այն խնդիրները, որոնք պետք է դառնան մեզ համար օրակարգային: Լինելով իրավաբան և տևական ժամանակ զբաղվելով առավելապես մարդու իրավունքների հիմնախնդիրներով՝ վստահ եմ, որ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում կկարողանամ գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ Հայաստանի»:

| | |
1495 | 0
Facebook