Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Լևոն Բարսեղյանը դաշինքով մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին

21:36, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Լևոն Բարսեղյանը դաշինքով մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև Գյումրու ամենաակտիվ ավագանու անդամներից մեկը` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա կգլխավորի նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքի ավագանու ցուցակը։ Դաշինքը կազմել են «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցությունները։ Դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է ՀՌԱԿ Շիրակի շրջանակի ատենապետ, ՀՌԱԿ ատենադպիր Հովիկ Կարապետյանը, երրորդ տեղում բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանն է։

| | |
1656 | 0
Facebook