Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«Հուսալքությունը նույնն է, ինչ դավաճանությունը. Արցախը չենք կորցրել». Հոխիկյան

00:24, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
«Հուսալքությունը նույնն է, ինչ դավաճանությունը. Արցախը չենք կորցրել». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավական է աջուձախ օգտագործեք «Արցախի կորուստ» արտահայտությունը։ Արցախը չենք կորցրել, կորցրել ենք Արցախի մի մասը, որը թշնամին ստացել է գործարքի ու նվիրատվության հետևանքով։
     Արցախի այն մասը, որը մեզ է մնացել և որտեղ հայեր են ապրում, հայկական պետականության սիրտն է, իսկ այն դեռ բաբախում է։ Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Ճարտարը, Ասկերանը, Բերձորն ու բազմաթիվ այլ բնակավայրեր մերն, չենք կորցրել, եթե ամուր լինենք, չենք էլ կորցնի։
     Հուսալքությունը նույն բանն է, ինչ դավաճանությունն ու թշնամու հետ գործարքով Շուշի հանձնելը։ Մի հավասարվեք անհայրենիք սրիկաներին։ Արցախը չենք կորցրել, բայց կարող ենք վերադարձնել կորցրած հատվածը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
2712 | 4
Facebook