Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրգործի հարուցումը ՀՔԾ-ն մերժել է

20:18, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրգործի հարուցումը ՀՔԾ-ն մերժել է

Հատուկ քննչական ծառայությունը քրգործ չի հարուցի օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներ Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով: Քրեական գործ հարուցելու համար հիմքեր չեն եղել:

Հիշեցնենք, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, իշխող և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև ծեծկռտուք էր սկսվել: Ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աննա Մկրտչյանը վնասվածքներ էին ստացել:

| | |
1406 | 1
Facebook