Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մի քանի միլիոն դոլար կստանա՝ բռնցքամարտը մեկնաբանելու համար

00:12, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
Թրամփը մի քանի միլիոն դոլար կստանա՝ բռնցքամարտը մեկնաբանելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի միլիոն դոլար կստանա՝ ամերիկացի Էվանդեր Հոլիֆիլդի և բրազիլացի Վիտոր Բելֆորտի մենամարտի մեկնաբանման համար: Լուրը տարածել է TMZ Sport-ը: Նշվում է, որ մենամարտի ոչ բոլոր կազմակերպիչներն են գոհ սեպտեմբերի 11-ին կայանալիք միջոցառմանը խնդրահարույց քաղաքական գործչի մասնակցությունից: Մենամարտը տեղի կունենա Հոլիվուդում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար բռնցքամարտի կանոններով մրցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի դեմ: «Բայդենի հետ իմ մենամարտն ամենահեշտը կլինի: Այն երկար չի տևի: Կարծում եմ՝ նա նոկաուտի կենթարկվի մի քանի վայրկյանում»,- ասել էր ԱՄՆ-ի նախկին առաջնորդը:

9751 | 0
Facebook