Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վախենո՞ւմ եք Արցախ բառն արտասանել»․ Ագնեսա Խամոյան

14:06, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Վախենո՞ւմ եք Արցախ բառն արտասանել»․ Ագնեսա Խամոյան

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը չի ընդունվել:

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին, ասաց․ «Ո՞րն է խնդիրը, պարո՛ն Վարդանյան, մենք վախենո՞ւմ ենք Արցախ բառն արտասանել։ Մենք վախենո՞ւմ ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը Կառավարության ծրագրում ներառել, վախենո՞ւմ ենք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալ։ Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի՝ արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ի հետ։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է իմ կարծիքով․ խնդիրը միտումն է, որ դուք փորձում եք հրաժարվել Արցախի հարցից, և այդ միտումը վաղուց է սկսվել»։

8101 | 2
Facebook