Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

13:54, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծը չընդունվեց

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով։ Իշխող խմբակցությունը, սակայն, դեմ արտահայտվեց՝ հիշեցնելով ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին։

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը:
     «Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք, իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,- ասաց Վարդանյանը:

Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով․ «Այո՛, մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախյան հիմնահարցը փակ չեն, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում աշխատանքները պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի չունենա»,- նշեց նա:

Այսպիսով, Արցախի հարցերի հանձնաժողով ունենալու նախագիծը չընդունվեց․ ՔՊ-ական 7 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց, ընդդիմադիր 4 պատգամավոր՝ կողմ։

| | |
927 | 0
Facebook