Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես կգա Երևանում և մարզերում

01:06, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես կգա Երևանում և մարզերում

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և մարզերում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի:

Ներկայացման ցուցադրությունները Երևանում տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին՝ ժամը 19:00-ին, Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 24 և 25-ին՝ ժամը19:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ սեպտեմբերի 27 և 28-ին՝ ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Նշենք, որ բեմադրությունը կներկայացվի նաև «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում. սեպտեմբերի 29-ին՝ Տաշիրում, 30-ին՝ Ալավերդիում։

| | |
803 | 0
Facebook