Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը չի բացառել ՌԴ-ի և Բելառուսի՝ համատեղ խորհրդարանի ստեղծումը

12:30, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Պուտինը չի բացառել ՌԴ-ի և Բելառուսի՝ համատեղ խորհրդարանի ստեղծումը

Մոսկվայում ընթացիկ տարում արդեն հինգերորդ անգամ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է ՏԱՍՍ-ը: Կրեմլում անցկացված բանակցությունները տևել են երեք ժամ: Արդյունքում կողմերը համաձայնեցրել են երկու երկրների ինտեգրման խորացման հարցով 28 ծրագիր: Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը 2022 թվականին կպահպանվի՝ 128 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ առանց դոլարի գնաճի ինդեքսավորման: Նշվում է, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը երկու երկրների գազի շուկաների միավորման վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի:

Մոսկվայից Մինսկին տրվող վարկերի ընդհանուր ծավալը մինչև 2022 թվականի վերջ կկազմի մոտ 630-640 մլն դոլար: Ռուսաստանը, քովիդով պայմանավորված, հանում է Բելառուսի հետ ավիահաղորդակցման բոլոր սահմանափակումները: Բացի այդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցնելու արդյունաբերական միասնական քաղաքականության: Պուտինը չի բացառել նաև ՌԴ-ի և Բելառուսի միջև միասնական խորհրդարանի ստեղծումը:

6091 | 0
Facebook