Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 669 և մահվան 11 նոր դեպք

11:06, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 669 և մահվան 11 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Սեպտեմբերի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է»:

| | |
1170 | 0
Facebook