Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Զինվորները բուժման գումար չունեն, բայց երգելու համար արտիսներին բաժանելու փող կա». Դավիթ Գրիգորյան

11:24, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Զինվորները բուժման գումար չունեն, բայց երգելու համար արտիսներին բաժանելու փող կա». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի սպասեք, որ բոյկոտողները շատ են լինելու։ Սա ցավով եմ ասում։

Անկախության օրն անանկախության տոնախմբությանն առնվազն 40-60 հազար մարդ է մասնացելու՝ կամավոր։

Չհաստատված տեղեկություններով՝ 1 միլիարդից ավել գումար է նախատեսված էդ գունագեղի անցկացման համար։ Չեմ պնդում, որ հաստատ է գումարի չափը, բայց մեկ անգամ չի, որ նման թիվ լսել եմ և, ոչ բնավ ամենաանտեղյակ մարդկանցից։

Հիշե՛ք։ Նրանց նախատեսած տոնը կայանալու է։ Մի ստվար զանգված բոլոր բողոքողներին մեղադրելու է, որ հավերժ սգի մեջ ապրել չի կարելի, որ անդադար հօ՜ չենք տառապելու, որ ապրել է պետք, երեխաները պիտի ուրախանան և այլն։

Սա ողբերգությունն է։ Այն ողբերգությունը, որի շրջանակում փող ծախսվում է հրավառության համար, բայց փող չի գտնվում սահմանները կահավորելու ու ամրացնելու համար։

Այն ողբերգությունը, որ բազմաթիվ առողջություն զոհաբերած զինվորներ բուժման գումար չունեն, բայց երգելու համար արտիսներին բաժանելու փող կա։ Սա այն ողբերգությունն է, որ մեր բազմաթիվ տուն կորցրած հայրենակիցների տներ կառուցելու համար գումար չկա, բայց Հանրապետության հրապարակում 50 հազար դոլարանոց բեմ հավաքելու փող կա։

Որևէ լուրջ բոյկոտ չսպասեք։ Էս մարդկանց 600 հազարից ավել քաղաքացի է ընտրել, ի՞նչ եք կարծում, մի 60 հազարը էդ օրը հրապարակ չե՞ն գա՝ լավ ժամանակ անցկացնեն։ Էդ 60 հազարին որ համադրեք, լավագույն դեպքում մի 60 կամ անգամ 600 զոհված հայորդու ծնողների՝ էդ 1 տոկոսն ի՞նչ պիտի անի, որ էդ գունագեղ տոնախմբությունը բոյկոտի։

Դրան գումարած, չլինի-չլինի, մի 6000 ոստիկան կլինի։ Հեչ որ չէ, մինչև խրտվիլակի ժամանելը կոշտ ուժով բոլորին կհավաքեն՝ կտանեն բաժիններ։

Ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ Հայաստան չկա։ Այդպիսի 3 լիդեր կա մոլորակի վրա։ Մեկը Երևանում է գահակալում։ Պայքա՛ր, ոչ թե նահանջ։ Պահա՛նջ, ոչ թե զիջում»։

| | |
2211 | 3
Facebook