Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Ապագան՝ հիմա. անվճար բուժօգնության, թոշակի ու նպաստի մասին»․ Արեգնազ Մանուկյան

11:48, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Ապագան՝ հիմա. անվճար բուժօգնության, թոշակի ու նպաստի մասին»․ Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Ապագան՝ հիմա. անվճար բուժօգնության, թոշակի ու նպաստի մասին
     Առողջապահության նախարարը տեղեկացնում է, որ պետական բյուջեի գերածախս կա և փաստացի դադարեցնում են պետության կողմից երախշավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Նախարարը բժշկական կենտրոններին առաջարկում է անցնել հերթագրման: Գործնականում պետպատվերով բուժօգնությունը մինչև 2022 թվականը դադարեցվել է:
     «Հայփոստ»-ից էլ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած կանխիկ եղանակով ժամանակավորապես չի վճարելու կենսաթոշակները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները, քանի որ «Հայփոստ»-ը չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
     Եթե այս ամենը դիտարկում ենք ազդարարված գունագեղ միջոցառումների ու ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հունական թանկարժեք հանգստի ֆոնին, ապա պարզ է դառնում, թե ինչ են իրականում նշանակում «Ապագա կա» կարգախոսը և «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ» կենացը»։

| | |
2389 | 1
Facebook