Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Ուռուտցիների՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքների ակնհայտ խախտում է տեղի ունենում»․ Օլեգ Դուլգարյան

15:48, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Ուռուտցիների՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքների ակնհայտ խախտում է տեղի ունենում»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես ուռուտեցիք են ասում՝ իրենց արդեն զզվացրել են:
     Նույն ընկերությունը արդեն երրորդ անգամ է փորձելու Ուռուտում հանքի հետ կապված հանրային լսումներ իրականացնել։ Առաջին անգամ գյուղացիները թույլ չտվեցին իրականացնել լսումները, երկրորդ անգամ գյուղացիները հավաքվել էին, որպեսզի կրկին չթույլատրեն անցկացնել, սակայն վերջին պահին իրենց հայտնեցին այն մասին, որ հանքաարդյունահանող ընկերության ներկայացուցիչները չեն գալիս, ինչը ուռուտցիների համար ակնհայտ հաղթանակ էր։
     Հիմա կրկին նույն ընկերությունը փորձելու է նույնը անել, ստացվում է ամեն գնով, ոտնահարելով մարդկանց կամքը՝ անցկացնել այդ լսումները։
     Այս իրավիճակում արհամարվում է ուռուտցիների կարծիքը, տեղի է ունենում ուռուտցիների առողջ միջավայրում ապրելու իրավունքների ակնհայտ խախտում։
     Ուռուտցին արդեն ասել է իր ՈՉ-ը։
     Դա չնկատելն ու անտեսելը բազմաթիվ ու բազմակի երևույթներ է հիշեցնում։
     Լոռի Բերդի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որ մինչև սեպտեմբերի 23-ը կարծիքների և առաջարկությունների հավաքագրում է լինելու, հավանաբար, մի երկու օրվա տարբերությամբ էլ կնշանակեն լսումները։
     Մի խումբ ուռուտցիներ փոխանցում են, որ Ուռուտում հանք չի լինելու։
     Լոռիում նոր հանքեր չեն լինելու»։

| | |
1193 | 0
Facebook