Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Թերթերի տեսություն

ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

09:30, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին: Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա և առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային վարչության պետ:

Նա քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։ Իսկ, ահա, Արկադի Բալայանի փոխարեն ՀՀ ԱԻ փոխնախարար է նշանակվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Այսպիսի փոփոխություններ առաջիկայում էլի կլինեն, քանի որ իշխանությունները պետք է պաշտոնների նշանակեն իրենց բոլոր թիմակիցներին, որի հետևանքով էլ այսպիսի փոխատեղումներ են լինում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2034 | 0
Facebook