Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Այսպիսի ճանապարհային նշաններ՝ հայկական ճանապարհներին». Արման Աբովյան

01:00, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Այսպիսի ճանապարհային նշաններ՝ հայկական ճանապարհներին». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պահոոո...
     Այսպիսի ճանապարհային նշաններ են զարդարում հայկական ճանապարհները:
     Կարող եք ասել, որ մանրուքներից սկանդալ սարքելու կարիք չկա, այնուամենայնիվ, դառը փորձով ուսուցանված, մենք գիտենք, որ ամեն ինչ սկսվում է հենց այսպիսի մանրուքներից, բաց թողնված բառերից և իշխանությունների խիստ կասկածելի մտադրություններից:
     Ընդհանրապես, ինչո՞ւ է պետք նշել հեռավորությունը դեպի թշնամու քաղաքները:
     Լավ, եթե, այնուամենայնիվ, որոշեցին դա անել, ապա ինչո՞ւ, օրինակ, օգտագործել ադրբեջանական տեղանունները, այլ ոչ թե հայկական ... օրինակ` Բաքվի փոխարեն պետք է գրել Բակուրակերտ, իսկ ինչ-որ անհասկանալի «գյանջայի» փոխարեն գրել հին հայկական Գանձակ անունը։
     Բայց մեկ րոպե... Այս նշանի վրա դեպի թշնամի տանող ճանապարհը նշված է փակուղու նշանով:
     Հաստատ դրանում իշխանությունները չխաբեցին (կարծում եմ, որ իրենք էլ անգամ չհասկացան, թե որքան ճիշտ գուշակեցին)։
     Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած ճանապարհ հանդիսանում է ՓԱԿՈՒՂԻ»:

«Այսպիսի ճանապարհային նշաններ՝ հայկական ճանապարհներին». Արման Աբովյան
«Այսպիսի ճանապարհային նշաններ՝ հայկական ճանապարհներին». Արման Աբովյան
Աղբյուրը` Արման Աբովյան
| | |
7905 | 2
Facebook