Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Պատրաստ եմ դիմել ԵՄ-ին՝ պահանջելով չտրամադրել փող ՀՀ կառավարությանը». Խզմալյան

00:18, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Պատրաստ եմ դիմել ԵՄ-ին՝ պահանջելով չտրամադրել փող ՀՀ կառավարությանը». Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԱՅՍ ԽԱՀՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ ՓՈՂՈՎ։
     Սա խայտառակություն է։ Հարյուրից ավելի ռազմագերի ունեցող ՀՀ-ը մասնակցում է նրանց փաստորեն պատանդ պահող ՌԴ-ի հետ զորավարժություններին։ Ես՝ որպես ՀԵՎԿ նախագահ, կօգտագործեմ բոլոր հնարավորություններս ու կապերը Արևմտյան մեր գործընկերներին համոզելու համար ուղիղ հարաբերականի մեջ դիտել ՀՀ Կառավարությանը տրամադրվող դրամաշնորհներն ու վարկերը՝ ՀՀ արտաքին քաղաքականության հետ։ 2008 թ․ երկրորդ կեսին մի քանի այլ ընդդիմադիր և իրավապաշտպան գործիչների հետ միասին ես հրավիրվել էի ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպմանը, որտեղ բարձրաստիճան ամերիկյան դիվանագետը հարցրեց մեզ՝ ինչպե՞ս ենք վերաբերվում ՀՀ-ին նախատեսված «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհի տրամադրմանը։ Հիշեցնեմ, որ դա մարտի 1-ի ջարդից ամիսներ անց էր։ Բոլոր հրավիրվածները, այդ թվում նաև՝ ես, միաձայն հորդորեցինք ոչ մի ցենտ չտալ Սերժ Սարգսյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն սառեցրեց այդ գումարը։ 13 տարի անց ես պատրաստ եմ նույն հորդորով դիմել ԵՄ-ին՝ պահանջելով չտրամադրել փող ՀՀ կառավարությանը, քանի դեռ այն չի հրաժարվում այսիսի սադրիչ և ՀՀ ազգային շահերին հակասող միջոցառումների մասնակցությունից»։

| | |
3525 | 2
Facebook