Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու մտադրութանը

23:06, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու մտադրութանը

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Պաշտոնական Երևանի և Անկարայի միջև վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս և ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։
     Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության շահը որպես տարածաշրջանում պատասխանատու դերակատարի, պահանջում է, որպեսզի պաշտոնական Երևանը սուվերեն դիրքորոշում ձևակերպի հնարավոր գործընթացին ընդառաջ։
     Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու գործող իշխանության մտադրությունը, հարցը սակայն դիտարկելով շատ ավելի խորքային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում խոսակցությունը, իսկ ապագայում նաև հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն, և գործողությունների քարտեզ, որը չի կարող սահմանափակվել միայն հրապարակված օրակարգով: Թուրքիայի հետ ուղիղ խոսակցությունը, իսկ ապագայում հարաբերությունների հաստատումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անխուսափելիորեն նվազեցնելով սպառնալիքներն ու մարտահրավերները:
     Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Թուրքիայի հետ խոսակցությունը, իսկ ապագայում բանակցությունները չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի արցախյան հիմնահարցի հետ փոխկապակցման և ցեղասպանությունից մազապուրծ իր բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված մեր բյուրավոր ազգակիցների սերունդների արդար պահանջատիրության: Անկարայի հետ խոսակցություն և երկխոսություն սկսելուց առաջ պետք է հստակ հայտարարել, որ պաշտոնական Երևանը չի ներկայացնում սփյուռքին, ուստի Թուրքիայի իշխանություններն այսօր կամ ապագայում պարտավոր են գտնել մեր ժողովրդի սփյուռքյան հատվածի հետ ուղիղ երկխոսության ուղիներ:
     Մոսկվայի կանխավ դրական արձագանքին զուգահեռ Երևանի և Անկարայի միջև ուղերձների վերջին փոխանակումների վերաբերյալ կարևորում ենք նաև տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող այլ ուժային կենտրոնների վերաբերմունքը:
     Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը:
     Համոզված ենք որ Թուրքիայի հետ խոսակցությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից և դրականորեն կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման, անվտանգության և կայունության միջավայրի վրա»։

| | |
2428 | 5
Facebook