Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Աղավնոյի երեխաները լավ գիտեն, որ Ներքին Սուսը, Բերձորը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Գետաշենը ևս հայրենիք են». Հոխիկյան

00:06, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
«Աղավնոյի երեխաները լավ գիտեն, որ Ներքին Սուսը, Բերձորը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Գետաշենը ևս հայրենիք են». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Աղավնո գյուղի դպրոցում առաջին դասարանի աշակերտները սովորում են հայրենաճանաչություն՝ չմոռանալով, թե որտեղ են սկսվում ու ավարտվում հայրենիքի սահմանները։ Աղավնոյի երեխաները լավ գիտեն, որ ինչպես իրենց հարազատ գյուղը, հարևան Ներքին Սուսը, Բերձորը, այնպես Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Գետաշենը ևս հայրենիք են։
     Իմ պարտքն է միշտ լինել Արցախցի երեխաների կողքին ու նրանց ոգի տալ։ Այս երեխաները վաղը պահելու են տարածքները վերականգնող հայրենի պետականության սահմանները։ Նրանք պետք է լավ և ամուր մանկություն ունենան։
     Աղավնո ամեն այցի ժամանակ երեխաների հետ փոխադարձ ջերմություն ենք ապրում, դարձել ենք վաղեմի հարազատներ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
1495 | 0
Facebook