Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Գնանք պարսիկների հետ գիշերենք, որ պատվաստվենք կամ թեստ հանձնե՞նք»․ Ա․ Ղազարյան

21:06, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Գնանք պարսիկների հետ գիշերենք, որ պատվաստվենք կամ թեստ հանձնե՞նք»․ Ա․ Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ առողջապահության նախարարն իր ներքին իրավական ակտով պարտադրում է բոլորին թեստ հանձնել կամ պատվաստվել, պարտավոր է.
     1. Ներկայացնել հանրությանը՝ քանի՞ թեստային կենտրոն կա Հայաստանում և քանի՞ հոգի են դրանք ի վիճակի օրական սպասարկել։
     2. Քանի պատվաստման կետ կա Հայաստանում, և որքան պատվաստանյութ կա, որ տեսակի են դրանք և որքան կարող են մարդ պատվաստել օրական։
     Առողջապահության նախարարը պետք է իմանա, որ Հայաստանում կա 650,000 աշխատող։
     Եթե պարզվի, որ եղած համակարգը ունակ չէ սպասարկել այս քանակի մարդ, ապա ոնց է նա հոկտեմբերի 1-ից պարտադիր դարձնում այս դրույթները։
     Եվ ի վերջո, տիկինը կյանքում եղել է՞ Հյուսիսային պողոտայի պատվաստման կետում։ Սա՞ եք մեզ առաջարկում որպես լուծում։ Գնանք պարսիկների հետ գիշերենք, որ պատվաստվենք կամ թեստ հանձնե՞նք»։

| | |
2688 | 3
Facebook