Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գառներով բարձված ЗИЛ-ը շրջվել է, դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

20:12, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Գառներով բարձված ЗИЛ-ը շրջվել է, դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ուղղել են ավտոմեքենան և դրա տակից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։

Բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասը սատկել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5351 | 0
Facebook