Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

«Արցախում ջրի պակասը նաև այն պատճառով է, որ ջրային ռեսուրսները մնացել են թշնամու վերահսկողության տակ». ԱՀ ՄԻՊ

19:30, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Արցախում ջրի պակասը նաև այն պատճառով է, որ ջրային ռեսուրսները մնացել են թշնամու վերահսկողության տակ». ԱՀ ՄԻՊ

Արցախում ջրի հարցը խիստ է հրատապ է: Ստեփանակերտում բնակչության 20%-ն է զրկված ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80%-ը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նշեց, որ կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է՝ կարող է շաբաթվա ընթացքում 1-2 անգամ լինել:
     «Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ խնդիրը երեք հիմնական գործոնով է պայմանավորված. չոր եղանակային պայմաններն ու ջրային ռեսուրսների սակավությունը, Ստեփանակերտի պարագայում բնակչության աճը՝ 13-15 հազարով, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը բռնազավթված տարածքներում, երրորդ խնդիրը, որն առավել գործուն է արտահայտված հենց համայնքներում՝ ջրային որոշ ռեսուրսներ, ավազաններ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ և մենք հնարավորություն չունենք օգտագործել այդ ջրային ռեսուրսները»,- ասել է Ստեփանյանը:

| | |
807 | 0
Facebook