Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀայՓոստ»-ը թոշակ ու նպաստ չի բաժանում. գումար չկա

19:12, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«ՀայՓոստ»-ը թոշակ ու նպաստ չի բաժանում. գումար չկա

«ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել. «Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

«ՀայՓոստ»-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումն ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
     Հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Աղբյուրը` «ՀայՓոստ»
8486 | 1
Facebook