Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Մի քանի հարյուր մարդ այդ 2 մլն դոլարով առնվազն տան տեր կդառնար»․ Բաբկեն Հարությունյան

19:18, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Մի քանի հարյուր մարդ այդ 2 մլն դոլարով առնվազն տան տեր կդառնար»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ունեզրկված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու փող «չկա», այ, իսկ պատերազմի զոհերի պատվին սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման համար 2 մլն դոլար կա։ Մի քանի հարյուր մարդ այդ 2 մլն դոլարով առնվազն տան տեր կդառնար։
     Երկիրը չի կարող հավերժ սգի մեջ լինել, պետք է դուրս գանք ծանր բարոյահոգեբանական վիճակից, ոչ թե դուրս գալու փոխարեն` ավելի խորացնենք։
     Ի դեպ` առանց մրցույթի, մեկ անձից ծառայություն գնել (կոռուպցիան էլ ո՞նց է լինում), տարեցտարի բյուջեից անգամներ ավելի շատ փող մսխել միջոցառումների վրա դարձել է նիկոլիզմի դրսևորումներից մեկը»։

| | |
3164 | 2
Facebook