Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Դուք տղամարդ չեք, հայ չեք, անունով էլ նախարար եք»․ Արամ Սարգսյան

18:48, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Դուք տղամարդ չեք, հայ չեք, անունով էլ նախարար եք»․ Արամ Սարգսյան

«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «ԴՈՒՔ ՏՂԱՄԱՐԴ ՉԵՔ, ՀԱՅ ՉԵՔ, ԱՆՈՒՆՈՎ ԷԼ ՆԱԽԱՐԱՐ ԵՔ։
     Լավ, ենթադրենք ձեր ղեկավարը «չի հասկանում» ասածի իմաստը կամ էլ՝ ինչ էդ պահին մտքին գալիս է՝ ասում է։
     Բա դուք, նախարար եք կոչվում, երկիր եք կառավարում, չե՞ք ասում՝ ոնց կարելի է «մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն» կազմակերպել, այն էլ ի հիշատակ նահատակված մեր տղաների, թե դուք էլ եք կարծում, ինչ կա որ, ժողովրդի մի մասին դարձրել է անտարբեր, օրվա հաճույքով բավարարվող, ձեր ժարգոնով ասած՝ «լավ էլ կտժժան»։ Իսկ մտքներովդ չի անցնում, թե ինչ է անելու այդ օրը ազգի էլիտան։ Թե նախկինների նման համոզված եք, որ էական բան մարսել ենք, էս ել կգա ու կանցնի։ Բայց կաթիլ, կաթիլ, մեկ էլ ըհ, ոնց եղավ՝ «ես սխալ էի․․․» Ձեզ էլ է նույնը, կամ էլ ավելի վատը սպասում։
     Այդ օրը մեկ խորհուրդ կա՝ գնալ Եռաբլուր, խոնարհվել տղաների շիրիմների առաջ, խոստանալ Հայրենիքի կորսված մասը ետ բերել, հզորացնել պետականությունը, միաբանել ազգը, որպեսզի ոչ մի ոսոխ անգամ մատ թափ չտա միացյալ Հայաստանի վրա։
     Չգիտեմ ում եմ ասում, բայց ասում եմ։ Հույս չունենաք, որ ձեր արած ու չարածի մասին մոռանալու ենք»։

Աղբյուրը` Արամ Սարգսյան
| | |
3784 | 1
Facebook