Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Նորմանդական քառյակի» հարցով Ուկրաինայի մոտեցումը «շիզոֆրենիայի» դրսևորում է». Լավրով

18:30, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
««Նորմանդական քառյակի» հարցով Ուկրաինայի մոտեցումը «շիզոֆրենիայի» դրսևորում է». Լավրով

Նորմանդական ձևաչափով շուտափույթ հանդիպում անցկացնելու Կիևի կոչերը, որի ժամանակ վերջիններս պատրաստվում են հրաժարվել Մինսկի համաձայնագրերի կատարումից, վկայում են Ուկրաինայի արտաքին քաղաքականության «շիզոֆրենիայի» մասին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երբ ուկրաինական կողմն՝ արտգործնախարարի մակարդակով, հնարավորինս շուտ հանդիպում է պահանջում նորմանդական ձևաչափով, և միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարության մյուս անդամները հայտարարում են, որ չեն կատարի այդ պայմանավորվածությունները, նման պառակտումը գիտակցության մեջ արտաքին քաղաքական շիզոֆրենիայի դրսեվորում է»,- ասել է Լավրովը: Նա ընդգծել է, որ նորմանդական ձևաչափը նախատեսված է պայմաններ ստեղծելու՝ «Մինսկի համաձայնագրերի ամբողջական և հետևողական իրականացման համար» և այդ ձևաչափով հանդիպումն իմաստ չունի, եթե այնտեղ չեն քննարկվելու Մինսկի համաձայնագրերը: «Հանդիպում՝ հանուն հանդիպման պետք չէ մեզ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

7181 | 0
Facebook