Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

««Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ «տոնել» ենք». զոհվածի քույր

17:00, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
««Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ «տոնել» ենք». զոհվածի քույր

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Կիրակոսյանի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ արդեն «տոնել» ենք։
     Կարմիր, կապույտ, ծիրանագույնը գորշի համադրությամբ առաջին բանն էր, որ սենյակ մտնելիս անմիջապես նկատվում էր։
     «Տոնական տեսք» տալու համար ամենագունագեղ ծաղիկներն ու ծաղկեպսակներն էին րոպե առ րոպե ավելանում, իսկ մարդիկ «ամենահնչեղ» վանկարկումներով էին ներս գալիս, որոնցից «Ա՜խ, Գև՜ ջան»-ը մինչ օրս ականջներումս է։
     Այդ «գունագեղ տոնը» մեր մեջ այնպե՜ս է տպավորվել, որ այլևս ոչ մի տոն իր գույնով չի կարող այդ օրվա խոր տպավորության ազդեցությունը թուլացնել։
     Ասում են, որ սևի հետ համադրվում են բոլոր գույները։ Դա ակնհայտ է դառնում, երբ Գևիս մոտ եմ գնում։ Ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում, իսկ թափվող արցունքներիս արանքից հազիվ նշմարվող նկարն ինձ անդադար մի միտք է հուշում միայն՝ ինչո՞ւ...»։

| | |
2740 | 1
Facebook