Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում․ ԱՆ

16:06, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրոմիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, գրանցվող նոր դեպքերի ու պատվաստումների թիվը:

Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր»։

6953 | 1
Facebook