Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Երկիրը հայտնվել է սատանաների իշխանության տակ». Մարգարիտ Եսայան

23:48, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Երկիրը հայտնվել է սատանաների իշխանության տակ». Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկիրը հայտնվել է սատանաների իշխանության տակ։ Հայտնվել է մեր մեղքով, բոլորի և յուրաքանչյուրիս։ Իզուր չփորձենք արդարանալ, թե աշխարահաքաղաքական շահերի բախում է, չասեք, թե տարածաշրջանում խառն է, դրա համար ենք ոտատակ հայտնվել, իզուր չփորձենք արդարացումներ գտնել, թե ռուսը խաբեց, թուրքն օգնեց, մենք՝ տկար էինք։ Բոլորս միասին, մեր համախմբված անտարբերությամբ, օրվա մեր հոգսերը հոգալով, խորքը չնայելով, մակերեսային մեր փնթիությամբ երկիրը բերեցինք հասցրինք այս զրոյին։ Սա է զրոայական կետը․․. Նեռն ասում էր, չէր թաքցնում, ասում էր՝ ամեն ինչ սկսելու է իր զրոյական կետից։ Ու՝ սկսեց։ Բթացած ու հիմարացած խաղում էինք նրա թելադրած կանոններով։ Մինչդեռ մեկ անելիք ունեինք՝ սատկացնել դրան և խորը թաղել, որ գարշահոտը չտարածվի մեր հողի վրա։ Չարեցինք։ Ինչո՞ւ․․․։ Բունկերի բանալին կորցրե՞լ էիք․․․։

Իսկ բունկեր կա՞ր։

Սրանից այն կողմ ոչինչն է․․։ Զրոյական կետը հենց սա է։ Առանց դյուզն-ինչ պարծանքի հիշեցնեմ, որ ես անձամբ հենց դրանք սկսեցին քայլել, ասացի՝ մի-մի խաչ է պետք սատանային չեզոքացնելու համար, ասում էի՝ դրան բռնեք․․։ Իսկ հիմա, թեպետ, շատերն են հասկանում ինչ կատարվեց, սակայն, դարձյալ չեն գործում։

Մենք դարձյալ չենք գործում։

Դաժան փաստերն արձանագրող-գործավարուհի ենք․․։ Պաշտոնյան ու լրագրողը, բանվորն ու գործազուրկը, ժեխը և ժողովուրդը, բոլորը․․․։

Հայրենիքն այլևս բաց վերք է, ով ոնց ուզում ճզմում է այդ վերքը։ Բթացած, ուղեղներս անջատած, ցավ անգամ չենք զգում։ Ապուշացել ենք ազգովի։ Ապուշացել է մի ամբողջ ժողովուրդ։ Իզուր է ՄԻՊ-ը ցնցող տեղեկություններ հրապարակում ադրբեջանցիների ձեռքին մեր գերիների կտտանքների մասին, իզուր է ընդդիմադիր խմբակցության անդամն աղաղակում, թե իրենց պատգամավորների 10 տոկոսը ձերբակալված է, իզուր է թիվիներից մեկն ահազանգում, թե սրանք բացել են Հայաստանի օդային սահմաններն Ադրբեջանի համար, իզուր են գերիների և անհետ կորածների հարազատները գնում կառավարության շենքի մոտ, իզուր են էս ֆլեշմոբերը, թե դեմ են անկախությունը և զոհերի հիշատակը գունավոր միջոցառումներով նշելուն․․։

Նշելու են, էն էլ՝ ոնց, սրանք մարդու մսից խորոված էլ են ուտելու։ Եթե դեռ չեն կերել․․․․

Ու մեզ համոզելու են, թե դա հեչ էլ վատ բան չի, նորմալ է․․.

Հ․ Գ․ Զինվորը միշտ մեկ փամփուշտ իր համար է պահում, որ գերի ընկնելու դեպքում ինքն իրեն կրակի․․։ Դա ինքնապաշտպանական փամփուշտ է․․։ Իսկ ո՞ւր է մեր ինքնապաշտպանական փամփուշտը, չէ որ գերի ենք․․․

Իսկ երկրին ինքը մի փրկարար փամփուշտ չունի՞․․․»:

| | |
2392 | 4
Facebook