Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Մակեդոնիայի հիվանդանոցում բռնկված հրդեհը 14 մարդու կյանք է խլել

14:30, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Հյուսիսային Մակեդոնիայի հիվանդանոցում բռնկված հրդեհը 14 մարդու կյանք է խլել

Առնվազն 14 մարդ է մահացել Հյուսիսային Մակեդոնիայի Տետովո քաղաքի կորոնավիրուսային հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով: Տասնյակ մարդիկ տուժել են` ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեն: Նրա խոսքով, հրդեհն արդեն մարվել է, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար: Պատահարից հետո դեպքի վայր է մեկնել երկրի վարչապետ Զորան Զայևը:

Նշվում է, որ զոհերի թվում են հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ: Իշխանություններին դեռ չի հաջողվել պարզել հրդեհի պահին հիվանդանոցում գտնվող այցելուների ստույգ թիվը:

Հյուսիսային Մակեդոնիայի հիվանդանոցում բռնկված հրդեհը 14 մարդու կյանք է խլել
8557 | 0
Facebook