Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչև հասա տուն, որ ինչ-որ կերպ կարողանամ վեշս հանել, թալանել էին»․ հադրութցի կին

12:42, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Մինչև հասա տուն, որ ինչ-որ կերպ կարողանամ վեշս հանել, թալանել էին»․ հադրութցի կին

«Կառավարությունը մեզ տարհանեց, բայց ոչ մի բանով չաջակցեց՝ մեքենայով կամ գումարով, որ մենք կարողանայինք մեր վեշերը լիարժեք դուրս հանեինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութի տեղահանված բնակիչներից մեկը։

«Ամուսինս պոստերն ա եղել, ես երեք երեխաների տեր մայր եմ, մինչև գնացել-հասել եմ տուն, որ ինչ-որ կերպ կարողանամ իմ վեշը հանել, թալանել էին․․․ տկլոր իմ էրեխեքի հետ եկել եմ ստեղ»,- ասաց կինը՝ նշելով, որ այս պահին վարձու տանն են բնակվում։

«Մեր վիճակից օգտվելով՝ ստեղ էլ վարձերը բարձրացրել են․․․»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից տեղահանված քաղաքացիները։ Նրանք պահանջում են, որ իրենց ապահովեն բնակարանով։

6778 | 0
Facebook