Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Հանրայինից իմ հեռանալը մի՛ քաղաքականացրեք». Անի Զաքարյան

11:42, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Հանրայինից իմ հեռանալը մի՛ քաղաքականացրեք». Անի Զաքարյան

Հեռուստամեկնաբան Անի Զաքարյանն այլևս չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում: «Թեև երեկ ողջ օրը տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում էջիս հետ, հրապարակումներս ու գրառումներս պարզապես կորչում էին, էջս ասես գոյություն չունենար, բայց կյանքը շարունակվում է: Եվ էդ կյանքն ապրելը կայանում է որոշումներ կայացնելու, ամեն անգամ մի քայլ առաջ գցելու պրոցեսի մեջ, հաղթելու կա՛մ պարտվելու, երջանիկ կա՛մ դժբախտ զգալու րոպեների մեջ.... Այս ամենը մեր կյանքի հետագիծն է թողնում... Մեր ապրած ամեն ակնթարթն էդ հետագծի մի մասնիկն է....

Ուրեմն՝ էնպիսին թող լինի ամեն մասնիկը, որ անգամ մտքով հետ նայելիս՝ լիանանք միայն....

Շնորհակալ եմ բոլորին՝ արձագանքների համար:

Միայն մեկ խնդրանք. Հանրայինից իմ հեռանալը ՄԻ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ, ի սեր Աստծո: Ես ԴԵՌ քաղաքական գործիչ չեմ և առավել ևս՝ կուսակցական չեմ: Լավագույնն առջևում է»,- ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է հեռուստամեկնաբանը:

Աղբյուրը` Անի Զաքարյան
| | |
6958 | 1
Facebook