Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Եթե Ջալալը հրաժարվում է իր ասածից, թո՛ղ առերեսվի Բաղդասարյանի հետ». զոհված զինծառայողի հայր

12:06, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Եթե Ջալալը հրաժարվում է իր ասածից, թո՛ղ առերեսվի Բաղդասարյանի հետ». զոհված զինծառայողի հայր

ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ. Գևորգյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ մամուլի ասուլիս է հրավիրվել, որի կազմակերպիչները Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողներն են: «Մարտական գործողությունները սկսելով՝ դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանն Աղդամի ուղղությունում, այնուհետև զբաղեցրել է կրակային դիրքեր Վազգենաշեն կոչվող բնակավայրի շրջանում: Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել երթ կատարել դեպի Հադրութի ուղղություն: Հրամանատարության կողմից ՊԲ հրետանու պետի ցուցումով նրանք առաջ են շարժվել դեպի քաղաք ու կրակային դիրքեր զբաղեցրել: Պարզվել է, որ զբաղեցնում են՝ հակահարված իրականացնելու համար: Սա կոպիտ խախտում էր, որոշում ընդունողները կոպիտ խախտում են թույլ տվել, քանի որ դրա համար անհրաժեշտ էր 1-ին՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, որը չի եղել, 2-րդ, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, որը ունեցել է, 3-րդ՝ մենք պետք է ունենայինք բավականին ռեզերվենր՝ հակահարածի համար, որը ևս չի ապահովել: Ո՞վ է սրա պատասխանատուն, իհարկե բանակի ղեկավարությունը: Հակահարվածի ձախողումից հետո մազապուրծ կարողանում են դուրս պրծնել՝ թողնելով որոշակի տեխնիկա ու գույք: Հրամանատարությունը, սակայն, հանձինս Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տալիս, որ շատ եք հետ գնացել, դեպի առաջ ընտրեք կրակային դիրք ու զբաղեցրեք այն: Ֆիզուլի չհասած տեղամասում զբաղեցնում են կրակային դիրք: Թեժ մարտեր էին... Հստակ ղեկավարում զորամասի կողմից չկար, զորամասը չի ղեկավարվել: Ինֆորմացիա էին խնդրում առաջնագծի վերաբերյալ, հակառակորդի առաջխաղացման վերաբերյալ որևէ տեղեկություն չէին տալիս: Հոկտեմբերի 12-ի երեկոյան դիվիզիոնի դիտակետը հեռու մատույցներում շարժ է նկատում: Հրետանու պետը զեկուցում է բանակի հրետանու պետին, որ դեպի մեզ խմբի շարժ կա, ուզում ենք ճշտել պատկանելիությունը: Մինչև պատասխան գալը, դիվիզիոնի հրամանատարը հրամայում է կրակային դիրքերին թողնել դիրքը: Կրակային ստորաբաժանումները թողնում են այն՝ դուրս բերելով զինամթերքի կրման մեքենաները: Այդ ընթացքում հրամանատարական կետից գալիս է հետևյալը՝ մերոնք են, չկրակե՛ք»:

Հետագայում, երբ հանդիպել են Գ. Բաղդասարյանին, վերջինն ասել է՝ զեկուցել է բանակի հրամանատարին, ասել, որ կա զորքերի տեղաշարժ դեպի մեր կողմը, խնդրել է ճշտել՝ ովքեր են, Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, չկրակե՛ք: Նրա խոսքով՝ եթե Հարությունյանը հրաժարվում է, պետք է առերեսում կատարվի: «Պայքարելու ենք, որ արդարությունը լիարժեք լինի: Միայն Գևորգ Գևորգյանը չի մեղավոր»,- եզրափակել է զոհված զինվորի հայր, Զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նոր բացահայտումներ՝ կապված Ջալալ Հարությունյանի հետ
| | |
2566 | 1
Facebook