Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Ինչո՞ւ երկրորդ խաղակեսում դաշտ չմտավ Արտակ Գրիգորյանը». Բորիս Նավասարդյան

10:06, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
«Ինչո՞ւ երկրորդ խաղակեսում դաշտ չմտավ Արտակ Գրիգորյանը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հարցեր կան հավաքականի վերջին խաղի հետ կապված, սակայն հնչեցնեմ ինձ համար առավել էականը։ Ինչո՞ւ երկրորդ խաղակեսում դաշտ չմտավ Արտակ Գրիգորյանը։ Իր ներկայությանբ պատասխան գոլի հավանականությունը կտրուկ կնվազեր։ Եթե ֆիզիկապես չէր կարող խաղալ, երկրորդ հենակետային կիսապաշտպան միևնույն է պետք էր, քանի որ խաղի տրամաբանությունն ակնհայտորեն հուշում էր՝ մերոնց հարձակողական ներուժը երկրորդ գոլը խփելու քիչ հույսեր էր տալիս։ Ուրեմն՝ անհրաժեշտ էին մրցակցից գոլ ուտելու հավանականությունը հնարավորինս նվազեցնել։ Այն հարվածը, որն անհաջող հետ մղեց նույնպես ակնհայտ վատ մարզավիճակում գտնվող Յուրչենկոն, եկավ հենց մեր հենակետային կիսապաշտպանի դիրքից...»:

| | |
3274 | 2
Facebook